17:16 , 24 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
«Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժնում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ անվտանգության միջոցառումներ չեն իրականացվում, և դրանց անհրաժեշտությունը չկա, Tert.am-ին հայտնեցին ոստիկանության մեր աղբյուրները՝ չհամաձայնելով, թե հոկտեմբերի 20-ի վթարից տուժածների հարազատների կողմից հրապարակային սպառնալիքներ են հնչել դերասանի հասցեին:
«Էրեբունի» ԲԿ–ի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը Tert.am-ին հայտնեց, որ Վարդան Պետրոսյանը դուրս կգրվի Վերակենդանացման բաժանմունքից, սակայն ոչ թե դերասանի անվտանգության նկատառումներով, այլ որ նրա վիճակն արդեն թույլ կտա տեղափոխվել պալատ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ