Գերմանիայի կենտրոնում հայտնաբերվել է քիմիական զենք. տեղի է ունեցել գազի արտահոսք


20:41 , 24 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Գերմանիայի կենտրոնական մասում՝ Լոյն քաղաքում (Սաքսոնիա-Անհալտ դաշնային հող) հայտնաբերվել են քիմիական մարտական նյութեր, որոնք պահպանվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Ներկայում դեպքի վայրում աշխատում են մարտական միջոցների ոչնչացման ծառայության փորձագետներ: Որոշ տվյալներով՝ տեղի է ունեցել գազի արտահոսք: Վտանգավոր գտածոյի հայտնաբերման վայրից 300մ շառավղի վրա անցկացվում է բնակչության տարհանում: