ԱՄՆ դեսպանին կանչել են Գերմանիայի ԱԳՆ Մերկելին գաղտնալսելու մասին հաղորդագրության պատճառով


20:11 , 24 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Գերմանիայի ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպանին կանչել է կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը գաղտնալսելու մասին հաղորդագրությունների կապակցությամբ, հաղորդում է Agence France-Presse-ը:

«Ամերիկացի դեսպանին կանչել են Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեի հետ հանդիպման համար, որտեղ նրան հստակ կբացատրեն Գերմանիայի կառավարության դիրքորոշումը»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հաղորդել է, որ իր երկիրը տեղեկատվություն է ստացել այն մասին, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող էին գաղտնալսել Անգելա Մերկելի հեռախոսը: Կանցլերն անձամբ զանգահարել է Օբամային և հասկացրնել, որ նման գործողությունները բացարձակապես անթույլատրելի են: