Ամերիկյան ավիակիրը վաճառվել է 1 ցենտով


16:33 , 24 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմից դուրս գրված «Ֆորեստոլ» ավիակիրը վաճառվել է որպես մետաղ: Տեխասյան All Star Metals ընկերությունը դրա դիմաց ռազմական գերատեսչությանը վճարել է ընդամեը 1 ցենտ՝ հաշվի առնելով դրա տեղափոխման համար կատարվելիք ծախսերը:

1954թ. ջուրն իջեցնելիս «Ֆորեստոլը» եղել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ նավը և Ամերիկայում համարվել է տեխնիկայի հրաշք, գրում է ITAR-TASS-ը: 

Դրա շինարարությունն արժեցել էր մոտավորապես 217 մլն դոլար, այսօրվա հաշվարկով՝ մոտ 2 մլրդ դոլար: 

Վերջին 20 տարում ամերիկյան առաջին «գերավիակիրը» դանդաղորեն ժանգոտվում էր Ֆիլադելֆիայի նավահանգստում, իսկ զինվորականները ապարդյուն փորձում էին այն կյանքի կոչել: