16:21 , 24 հոկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Տրոմսյոյի» դեմ հանդիպմանը:
«Վնասվածք ունեցող մի շարք ֆուտբոլիստներ կան: Տրաորեն, Մաքսիմովը, Եպուրյանուն ու Մկրտչյանը խաղադաշտ դուրս չեն գա: Սակայն մենք բավականին հանգիստ ենք և վստահ ենք մոտենում հանդիպմանը, հավատում ենք մեր ուժերին»,-Մախաչկալայի ակումբի գլխավոր մարզիչ Գաջիևի խոսքը մեջբերում է championat.com-ը: