Ա. Ռասմուսեն. Ուկրաինան և Վրաստանը նախկինի պես կարող են ՆԱՏՕ-ին անդամակցելու ակնկալիք ունենալ


16:15 , 24 հոկտեմբեր, 2013

Ա. Ռասմուսեն. Ուկրաինան և Վրաստանը նախկինի պես կարող են ՆԱՏՕ-ին անդամակցելու ակնկալիք ունենալPanorama.am-ը գրում է.

Ուկրաինան և Վրաստանը նախկինի պես կարող են ՆԱՏՕ-ին անդամակցելու ակնկալիք ունենալ: Այս մասին «Ռոսբալտ» լրատվական գործակալության փոխանցմամբ, պաշտպանության նախարարների մակարդակով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Ցանկանում եմ ընդգծել, որ մեր դիրքորոշումը չի փոխվել Վրաստանի և Ուկրաինայի հարցում: Թույլ տվեք հիշեցնել, որ 2008թ.-ին մենք արդեն որոշել ենք, որ Ուկրաինան ու Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ: Մենք դա որոշել ենք 2008թ.ին, և այդ որոշումը դեռ ուժի մեջ է: Նրանք կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, եթե, իհարկե, բավարարեն անհրաժեշտ չափանիշներն ու ցանկություն հայտնեն միանալ դաշինքին»,- նշել է Ա. Ռասմուսենը:

Ավելի վաղ Ա. Ռասմուսենը հայտարարել է, որ Վրաստանը 2014թ.-ին չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ. «Վրաստանի նոր կառավարությունը վերահաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրությունը: Սակայն հաջորդ տարի դա հաստատ տեղի չի ունենա, քանի դեռ մենք համագործակցում ենք Վրաստան-ՆԱՏՕ խորհրդի ձևաչափով»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ