16:09 , 24 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը երրորդն է` Չեմպիոնների Լիգայում անցկացրած խաղերի թվով:
«Միլան»-ի դեմ հանդիպումը 140-րդն էր, որ ֆուտբոլիստն անցկացրել է նշված մրցաշարի շրջանակներում: Չավիին գերազանցում են միայն Ռայան Գիգզը (145) և Ռաուլը (144):
Հետաքրքիր է, որ «Միլան»-ի դեմ խաղում Չավին գերազանցեց «ռոսսոներիներ»-ի լեգենդ Պաոլո Մալդինիի նվաճումը: Պաշտպանը 139 հանդիպում է անցկացրել Չեմպիոնների Լիգայի շրջանակներում: