15:38 , 24 հոկտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Վանկուվեր քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 11-ամյա աշակերտի, ով դպրոց էր բերել ատրճանակ, 400 փամփուշտ եւ դանակներ, տեղեկացնում է CNN-ը:
Երեխային տեղափոխել են անչափահասների հատուկ կենտրոն, որտեղ նրանց հետ աշխատում են մասնագետները: Հետաքննիչների կարծիքով, նա մտադիր էր զանգվածային սպանություն իրականացնել դպրոցում: Ոստիկանությունը կասկածյալ երեխայի անունը դեռ չի հրապարակում: