Ամերիկացին աղավնիներին սովորեցրել է Կուբայից իրեն սիգարներ բերել


15:20 , 24 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Նյույորքցի նկարիչ Դյուկ Ռայլին աղավնիներին սովորեցրել է Հավանայից (Կուբա) Քի-Վեստ (Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ) իր համար կուբայական սիգարներ բերել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին: 

Ընդ որում՝ նրա ղեկավարությամբ «մարզումներ են» անցկացրել 50 թռչուն: 

«Մաքսանենգների» խնդիրն էր սիգար բերելը: Մյուս թռչունները կատարել են «օպերատոր վավերագրողների» դեր. նրանք պետք է նկարահանեին 160 կմ-անոց թռիչքը իրենց մարմնին ամրացված փոքր տեսախցիկների օգնությամբ: 

41-ամյա Ռայլիի խոսքով՝ իր անսովոր նախագծի նպատակն է բողոք արտահայտել ԱՄՆ-ի կողմից Կուբայի ավելի քան կես դար ձգվող տնտեսական շրջափակման դեմ, բացի այդ՝ ցանկացել է ցույց տալ, որ ամերիկյան հետախուզության հնարավորությունները անսահմանափակ չեն: 

Անցած աշնանը տեղի ունեցած առայժմ միակ առաքելությանը մասնակցել է 23 վարժեցված աղավնի: Ֆլորիդա էր վերադարձել ընդամենը 11-ը, որոնք բերել էին Cohiba ապրանքանիշի 6 սիգար: