Մարդու ազգային պատկանելությունը հնարավոր է որոշել բերանի խոռոչի մանրէներով


14:36 , 24 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մարդու բերանի խոռոչում կենդանի մանրէների կազմը յուրաքանչյուր մարդու համար եզակի է: Մեծ մասամբ դրա վրա ազդում է էթնիկ պատկանելությունը: 

Մարդու խոռոչի խորքում բնակվող մանրէների կազմով հնարավոր է որոշել մարդու էթնիկ պատկանելությունը՝ հայտարարում են ամերիկացի գիտնականները Օհայոյի համալսարանից: Նրանց հետազոտությունը հրապարակվել է PLOS ONE ամսագրում: 

Հետազոտության ընթացքում գիտնականները հետազոտել են 100 մարդու բերանի խոռոչ, այդ թվում՝ սպիտակամորթ, սևամորթ ամերիկացիներ, չինացիներ, լատինաամերիկացիներ:

Նրանք պարզել են, որ լնդերի հետևում ապրում է մոտ 400 մանրէ, միաժամանակ մարդիկ դրանց կազմով մեծապես տարբերվում են: 

Հայտնաբերված մանրէների միայն 2 տոկոսն է եղել բոլորի մոտ, այն էլ՝ տարբեր քանակությամբ: 90 տոկոս մասնակիցների մոտ մանրէների միայն 8 տոկոսն է եղել ընդհանուր: