YouTube-ը երաժշտական ծառայություն է թողարկելու


14:29 , 24 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

YouTube տեսահոսթինգը մտադիր է վճարովի երաժշտական ծառայություն թողարկել՝ մեծացնելով մրցակցությունը շուկայում, որտեղ այժմ գերիշխում է Spotify ծառայությունը: Այս մասին գրում է Financial Times-ը:

Ըստ Billboard-ի, ծառայությունն ունենալու անվճար սահմանափակ եւ վճարովի տարբերակներ, որը անսահմանափակ հասանելիություն ինչպես նաեւ գովազդից խուսափելու հնարավորություն կտա: Ամսական վճարը կազմելու է 10 դոլար, իսկ ծառայությունը համատեղելի է լինելու Google-ի բոլոր սարքավորումների հետ: