13:37 , 24 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Հոկտեմբերի 24-ը տեղեկատվության զարգացման միջազգային օրն է: Հայաստանում ոլորտի զարգացվածությանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և հայտնեց, որ տեխնոլոգիաների տեսանկյունից մեր երկիրը լավ վիճակում է:
«Բնակչության կեսից շատը համակարգիչ ունի, օգտվում է ինտերնետ կապից: ԱՊՀ երկրների շարքում մենք առաջիններից ենք: Դա լուրջ խթան է ոլորտի զարգացման համար»,- ասաց փորձագետը:
Եթե դիտարկենք ենթակառուցվածքների տեսանկյունից, ապա Սամվել Մարտիրոսյանի բնորոշմամբ, Հայաստանում ոլորտը բավական հետ է ընկած: «Դեռ ոլորտներ կան, ուր տեղեկատվական տեխնոլոգիաները չեն հասել: Գործընթացը շատ միատարր չէ: Կա նաև դրական բան, երբ տեխնոլոգիաները շատ արագ են թափանցում, հասարակությունը հետևից չի հասնում, ինչը խնդիրներ է առաջացնում: Օրինակ, մարդիկ կան, որ չեն կարողանում համակարգիչ միացնել, ու այդ զանգվածներին առաջ տանելու խնդիր կա»,- ասաց նա և նկատեց, որ ՏՏ ոլորտում գոյություն ունի համայնք, ովքեր իրար առաջ են մղում:
Անդրադառնալով տեղեկատվական պատերազմներին, փորձագետը նշեց, որ ոլորտում թեթև պատերազմ ունենք. «ՀՀ-ն անընդհատ հանդիսանում է Ադրբեջանի թիրախը, իսկ թուրք հակերներն այսօր այդ նույն հաճախականությամբ չեն հարձակվում հայկական կայքերի վրա: Պատճառն այն է, որ մենք այսօր թուրքերի համար մեկ խնդիրը չենք: Իհարկե դա չի նշանակում, որ նրանց ուշադրությունից դուրս ենք»:
Ըստ փորձագետի՝ տեղեկատվական անվտանգության առումով վատ վիճակում են ԼՂՀ կայքերը, դրանք պարբերաբար կոտրվում են. «Երևի ժամանկն է, որ խնդրին ուշադրություն դարձնենք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ