ԱԻՆ նախարարի կողմից մարդ փրկելը Հայաստանի պատմության մեջ ամենատխմար ու տափակ PR ակցիան էր


13:09 , 24 հոկտեմբեր, 2013

Չէ, ես իհարկե շատ գրառումներ էի կարդացել ԱԻՆ նախարարի կողմից մարդ փրկելու փաստի առնչությամբ. ոմանք հիացական, ոմանք անտարբեր, ոմանք էլ ծաղրող ու խաբեության մեջ մեղադրող, բայց դե ինքս կոնկրետ դիրքորոշում չունեի, մինչև այսօր...
Իսկ այսօր «Հրապարակում» կարդացի, որ էդ վայ-ինքնասպանը ինչ որ մութ պատմությունների մեջ է եղել հերիք չէ, դեռ մի բան էլ «Բլեֆ» թաքնված տեսախցիկով հաղորդման հեղինակներից է եղել Հրազդանում:
Եթե այս լուրը հաստատվի, ապա չգիտեմ անգամ ուրախանալ, թե տխրել, որովհետև փաստացի գործ կունենանք Հայաստանի պատմության մեջ ամենատխմար ու տափակ PR ակցիայի հետ (դե, դեմքին կապված սպիտակ չուլը արդեն կասկածներ էր հարուցում), որը իր պրոֆանությամբ հետևում է թողնում անգամ ջեմա-մուրաբային ընտրակաշառքները...
Քանի գնում ենք, դառնում են 3-րդ աշխարհի երկիր՝ քաղաքական կուլտուրայի զարգացվածության առումով ու եթե այսպես շարունակվի, աչքիս մանրից վերադառնանք հեթանոսական ծեսերով էլեկտորատ գրավելու պրակտիկային: