Նախագահը ստորագրել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը


12:58 , 24 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին,

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները: