15:04 , 24 հոկտեմբեր, 2013Ի մի բերելով մեր անցած ուղին` ստորացման զգացումով արձանագրում ենք, որ չենք ունեցել այն անհաջողությունները, որոնց արժանի էինք, որոնց հույսն ունեինք իրավացիորեն…
Որքան էլ անպատրանք լինես` անհնար է ապրել առանց հույսի: Միշտ մի հույս պահում ես` առանց ինքդ քեզ հաշիվ տալու դրա մասին, և այդ չգիտակցված հույսը փոխարինում է բոլոր այն ձևակերպված հույսերին, որոնք մերժել ես կամ սպառել…