12:46 , 24 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սան Ֆրանցիսկոյում տեղի բնակիչները փորձել են գանգատվել քաղաքի փողոցներում անցկացվող կանանց փառատոնի աղմուկից, սակայն նրանց չի հաջողվել: Միջոցառման կազմակերպիչների թեժ գծի հեռախոսահամարով պատասխանել են հեռախոսային սեքսի ծառայության ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Ինչպես պարզվել է, կազմակերպիչներն ավտոմատ հեռախոսակայանի սխալ ածանցյալ էին ներկայացրել (866-ի փոխարեն ներկայացնելով 8000) հեռախոսահամարից առաջ: Իսկ 311 հեռախոսահամարը համընկել է հեռախոսային սեքսի ծառայության համարի հետ:
Մարաթոնը կազմակերպել էին քաղաքի իշխանությունները, ովքեր խոստովանել են սխալը և խոստացել ստուգել, թե ում պատճառով է տեղի ունեցել սխալմունքը: