Շերիֆի օգնականը գնդակահարել է երեխայի


12:34 , 24 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում Սոնոմա շրջանի շերիֆի օգնականը գնդակահարել է 13-ամյա Էնդի Լոպեսին, ընդունելով երեխայի խաղալիքը որպես իսկական ավտոմատ:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Սանտա-Ռոսա քաղաքում, երբ շերիֆի օգնականը խնդրել է ավտոմատով երեխային կանգնել: Լեյտենանտ Դեննիս Օ՛Լիրիի խոսքերով, զգուշացումը հնչել է երեք անգամ, որից հետո ոստիկանը կրակել է երեխայի վրա: