Անգելա Մերկելը բացատրություն է պահանջել Բարաք Օբամայից


12:28 , 24 հոկտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից բացատրել այն տեղեկությունը, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել է իր հեռախոսային խոսակցությունները: Այս մասին հայտնում է BBC-ն: 

Գերմանական կառավարության մամլո քարտուղար Շտեփան Զայբերտը հայտարարել է, որ նման խոսակցությունները անհիմն են:

Ա. Մերկելը հասկացրել է, որ նման վարվելակերպը լրջորեն խոչընդոտում է իրենց հարաբերությունների հետագա զարգացմանը: Սպիտակ տան փոխանցմամբ` Բ. Օբաման վստահեցրել է Ա. Մերկելին, որ իրենք նրա հեռախոսը չեն գաղտնալսում: