ԱՄՆ ռազմածովային ուժերի դուրս գրված ավիակիրը վաճառվել է 1 ցենտով


12:22 , 24 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ ռազմածովային ուժերի դուրս գրված ավիակիրը վաճառվել է 1 ցենտով։ Տեխասի Al Star Metals ընկերությունը նավի համար ռազմական գերատեսչությանը 1 ցենտ է վճարել՝ հաշվի առնելով դրա տեղափոխման համար նախատեսված ծախսերը, տեղեկացնում է Взгляд-ը։

1954թ.-ին, երբ «Ֆորեսթոլ» նավը շահագործման  էր հանձնվել, այն ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ նավն էր և Ամերիկայում տեխնիկայի հրաշք էր համարվում։ Դրա կառուցման համար ծախսվել է 217 մլն դոլար, որը ներկայիս հաշվարկներով համարժեք է 2 մլրդ դոլարին։

Սակայն վերջին 20 տարիներին ամերիկյան առաջին սուպերավիակիրը ժանգոտվում էր Ֆիլադելֆիայի ափերին, իսկ զինվորականներն ապարդյուն փորձում էին այն վաճառել, օրինակ, որպես «լողացող թանգարան»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ