Շրջաններում սպասվում է ձյուն. Ջերմաստիճանը կնվազի 10-12-ով


12:02 , 24 հոկտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Այսօր ՀՀ ողջ տարածքում սպասվում է խիստ անբարենպաստ եղանակ: Հյուսիսից ներթափանցող ցիկլոնի հետևանքով ամենուրեք սպասվում են տեղումներ, ընդ որում, հյուսիսային և արևելյան շրջաններում` զգալի առատ: Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի, այսպիսով շրջանների մեծ մասում հավանական է ձյուն: Առանձին վայրերում հնարավոր է սաստիկ քամի 20-22մ/վրկ և մառախուղ: ԱԻՆ-ը զգուշացնում է, որ անհրաժեշտ է արթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-ին ցերեկը կտրուկ կնվազի 5-7, իսկ արևելյան շրջաններում` առնվազն 10-12 աստիճանով:
Երևանում կդիտվի ամպամած եղանակ, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Տեղ-տեղ հնարավոր է քամի 10-12մ/վրկ: Ցերեկը սպասվում է +11+13, երեկոյան +6+8 աստիճան տաքություն: Այս մասին տեղեկանում ենք Meteo-tv.am կայքից: