Վենեսուելայի նախագահը նախարարներին ստիպում է մտնել ոստիկանական ջոկատներ


11:44 , 24 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահանջել է, որպեսզի նախարարների կաբինետի բոլոր անդամները մտնեն բոլիվարյան ոստիկանական ջոկատներ:

«Ես կարգադրել եմ, որպեսզի մարտական հատվածներում մեր բոլոր նախարարները հանդես գան որպես ջոկատայիններ»,- ասել է Մադուրոն:

Ազգային զինված ուժերի օգնության նպատակով կամավոր ջոկատայինների ստեղծման մասին Մադուրոն առաջին անգամ հայտարարել է մայիսին՝ հաղորդում է Ria Novosti-ն: