28-ամյա կին վարորդը, «գոլդ» համարանիշներով BMW-ով, ոչ սթափ վիճակում, Երևանում ավտոմեքենաների ջարդ է արել


11:37 , 24 հոկտեմբեր, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբաջանյան 129 շենքի բնակիչ 28-ամյա Նոնա Հովհաննիսյանը, վարելով BMW մակնիշի 48 ՏՏ 888 համարանիշի ավտոմեքենան, Աբովյան փողոցում հարվածել է 4 ավտոմեքենաների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենաներին հարվածելուց հետո Ն. Հովհաննիսյանը BMW-ով ընթացել է դեպի Կորյունի փողոց և բարձրացել հետիոտնի համար նախատեսված մայթին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ