11:18 , 24 հոկտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Ռուսաստանի քաղաքացիների վրա առկա վարկային բեռը հասել է ռեկորդային մակարդակի: Մեկ շնչին բաժին ընկնող մանրածախ վարկերի ծավալը հասել է միջին աշխատավարձի կրկնակիին, գրում է Կոմերսանտը՝ հղում անելով Goldman Sachs ներդրումային բանկի հաշվետվությանը:
Բանկի վերլուծաբանները նշում են, որ կորպորատիվ վարկային պորտֆելի որակի վատացումը բացասական ազդեցություն է ունենալու տնտեսական աճի տեմպերի վրա, նվազելու է վարկերի պահանջարկը, վատթարանալու են պարտատուների՝ պարտքի սպասարկման հնարավորությունները: