Կատարյալ աբսուրդ է. Շարմազանովը՝ Եվրախորհրդարանի ԼՂ բանաձևի մասին


11:04 , 24 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

«Բոլորին էլ լավ հայտնի է, որ միջազգային հանրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին է վստահել խնդրի կարգավորումը, իսկ այդ պետությունների ղեկավարների կողմից արված հայտարարություններում որևէ հղում չկա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերին: Կատարյալ աբսուրդ է՝ ԼՂ հակամարտության կարգավորումը կապակցել քսան տարի առաջ, մինչ զինադադարի կնքումն ընդունված բանաձևերի հետ:

Դա որևէ կերպ չի կարող օգնել խնդրի խաղաղ կարգավորմանը, քանզի դրանց նպատակը ոչ թե հակամարտության կարգավորումն է եղել, այլ ռազմական գործողությունների դադարեցումը, ինչն էլ եղել է 1993 թվականին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ