10:49 , 24 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Վրաստանում կայացել է պաշտոնավարումն ավարտող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերջին պաշտոնական հանդիպումը. հեռանալուց առաջ նա ընդունել է Լեհաստանի ու Շվեդիայի արտգործնախարարներին, գրում է«Նեզավիսիմայա գազետա»-ն:
Սակայն ռեստորանում նրանց ընթրիքն անցել է ակտիվիստների սուլոցների և մեղադրանքների ներքո:
«Թող նրանք (օտարերկրյա պաշտոնյաները) իմանան, թե ումից է ազատվում Վրաստանը»,-ասել են նրանք՝ հավելելով, որ Սաակաշվիլիի օրոք մոտ 100 մարդ է սպանվել, հազարավոր մարդիկ հայտնվել են բանտում:
Ըստ աղբյուրի՝ Սաակաշվիլիի իշխանության վերջին օրերը ծանր են: Երեքշաբթի օրը նա ազատել է պետության կողմից իր համար վարձակալած նստավայրը: Նա հանկարծ ասել է, որ իր տատը ստիպված է եղել տեղափոխվել իր մոր մոտ, որպեսզի ինքը հնարավորություն ունենա նախագահական գրադարան կառուցել: Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, խոստովանել է, որ դժվար է լքել այդ վայրը, շատ իրեր կան, որոնք հավաքելու հարցում օգնել են Հոլանդիայից Թբիլիսի ժամանած իր ծնողները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ