ԱՄՆ-ում ոստիկանները սպանել են 13-ամյա տղային` նրա ձեռքի խաղալիք ատրճանակի պատճառով


10:41 , 24 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի շերիֆի օգնականներից մեկը կրակ է արձակել 13-ամյա տղայի վրա` նրա ձեռքում գտնվող խաղալիք ատրճանակի պատճառով. տեղեկանում է Associated Press-ը` հղում կատարելով ոստիկանության ներկայացուցչին:

2 ոստիկանները, տեսնելով տղային, ում ձեռքին արճանակ է եղել, կարծել են, թե նա զինված է, և պահանջել են ցած դնել զենքը: Սակայն պատասխան չստանալով` կրակ են արձակել նրա ուղղությամբ: Ստացված վնասվածքներից տղան տեղում մահացել է: Սպանված երեխայի հոր խոսքերով` նրա ձեռքին խաղալիք ատրճանակ է եղել:

Այս պահին ոստիկաններն ուղարկվել են արձակուրդ: Հետաքննությունը պարզում է, թե արդյոք չի սադրել տղան իր գործողություններով ոստիկաններին: