10:36 , 24 հոկտեմբեր, 2013
Ֆեյսբուքում երեկ շրջանառվում էին դեպքեր, որոնք ընդհանրապես Հայաստանի հետ կապ չունեն: Օրինակ` Իսպանիայում ազատել էին մի կնոջ, որը դատապարտվել էր մոտ 3000 տարվա ազատազրկման` ահաբեկչության համար: Ազատ արձակելուց հետո, նրան որպես կոմպեկսացում տվել էին 30.000 եվրո: Այո, դեպքը հետաքրքիր է, բայց ես չհասկացա, թե ինչո՞ւ դա լայն արձագանք ստացավ հայ օգտատերերի շրջանում:
Դե օտարերկրյա դեպքերից, որը թեժ «պատերազմի» հետևանք դարձավ Հայաստանում` Մադրիդի Ռեալի և Յուվենթուսի ֆուտբոլային հանդիպումն էր: Երկու «կլանների» երկրպագուները ով ինչպես կարողանում էր, թե՛ վիրավորելով, թե՛ լացելով, պաշտպանում էր իր «կլանին»:
Անցնենք տեղական «արտադրանքի» ֆեյսբուքին: Տեղական «արտադրանքից» առանձնացնենք Պարույր Հայրիկյանին, էս մարդը 8.000.000 դրամ փող ներդրեց ու որոշելա մի 50.000.000 աշխատի: Նորից գումար էր ուզել իր բուժման համար:
Երևան սիթի և Փակ շուկա: Իհարկե, առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող անուններ, բայց Սամվել Ալեքսանյանը դրանք միացրեց իրար ու քաղաքացիներին բաժանեց կարմիր և դեղին գլխակավորների, որոնք համերաշխ պայքարում են միմյանց դեմ անգլիական անտարբերությամբ:
Մի խումբ մարդիկ երեկ խոսում են Վարդան Պետրոսյանի դեմ: Հա հարց չկա վատ բան էր եղել: Ցավակցում եմ տուժեղների հարազատներին: Բայց հաստատ համոզված եմ, որ Պետրոսյանը դա չէր ցանկանում ու նա էլ կարող էր ուղղակի այսօր չլինել: Վատաբանողները ուղղակի ասելու էին, որ ցավակցում են` լավ մարդ էր: Հիմա նրա մեղքը բացի այն, որ վթարի պատճառ է, մեկել այն է, որ չի՞ մահացել: