Ինչպե՞ս պայքարել մազաթափության դեմ + դիմակներ մազերի համար


15:00 , 25 հոկտեմբեր, 2013

TumblrՈրո՞նք են մազաթափության հիմնական պատճառներն ու ինչպե՞ս պայքարել դրա դեմ:

Պատճառ  №1: Հորմոնալ ֆոնի խանգարում

Կանանց մոտ առատ մազաթափությունը կարող է պայմանավորված լինել սեռական կյանքի սկզբի, հետքծննդաբերական ժամանակաշրջանի կամ դաշտանադադարի հետ: Մազաթափության պատճառ կարող է լինել ձվարանների պոլիկիստոզը, շաքարային դիաբետը և էնդոկրին համակարգի աշխատանքի խաթարումը:

Ի՞նչ անել

Դիմել բժշկի, հանձնել արյան և հորմոնների անալիզ: Հորմոնալ դիսբալանսի դեպքում բժիշկը կնշանակի համապատասխան թերապիա: Ճիշտ բուժման արդյունքում 2-3 շաբաթ անց մազաթափությունը կդադարի:

Պատճառ №2 – Օրգանիզմում երկաթի պակաս

Դրանով տառապում են բոլոր կանայք կրիտիկական օրերի ընթացքում: Երկաթի պակասին են հանգեցնում նաև բազմապիսի դիետաները. խամրած մաշկ, անեմիա, թուլություն, քնկոտություն, աշխատունակության իջեցում: Այս ամենը երկաթի պակասի նշան են:

Ի՞նչ անել

Ընդունեք վիտամիններ և երկաթ պարունակող մթերքներ` միս, ձուկ, վարսակի շիլա, ձվի դեղնուց, լոբի, կաղամբ և եփած խնձոր:

Պատճառ №3 – Սթրես

Ամենօրյա նյարդային վիճակը, անքնությունը, սովամահ լինելը, վեճերը մազերին առողջություն չեն հաղորդում: Մշտական նյարդային վիճակից անոթները կծկվում են, այստեղից էլ գլխացավն ու մազաթափությունը:

Ի՞նչ անել

Նյարդերը պահեք հանգիստ վիճակում և մի-փոքր անտարբեր եղեք երևույթների նկատմամբ: Հաճախ հանգստացեք:

chicՊատճառ №4 – Քիմիական

Էկոլոգիական անբարենպաստ վիճակը հանգեցնում է մազերի խնդիրների: Մազարմատների զարգացման վրա վատ է ազդում նաև դեղամիջոցների երկարատև ընդունումը` հակաբիոտիկներ, միզամուղ միջոցներ, հակադեպրեսանտներ:

Ի՞նչ անել

Որևէ դեղամիջոց ընդունելուց առաջ կարդացեք դրա հակացուցումները: Եթե դրանց շարքում նշված է հնարավոր մազաթափությունը, ապա խորհրդակցեք բժշկի հետ, թե ուրիշ ինչ դեղամիջոցով կարող եք փոխարինել տվյալ միջոցը:

Պատճառ №5 – Հետծննդաբերական մազաթափություն

Այս խնդրին ծանոթ է ծննդաբերած կանանց 80%-ը: Հղիության ընթացքում մազերը հիանալի աճում են և ավելի փարթամ են դառնում: Իսկ ահա ծննդաբերությունից հետո այս «դոպինգը» դադարում է, և կերակրող մայրը բախվում է առատ մազաթափությանը, որը երբեմն կարող է 8-9 ամիս տևել:

Ի՞նչ անել

Որպեսզի հետծննդաբերական մազաթափությունը խրոնիկ բնույթ չկրի, պետք է ընդունել վիտամինային հատուկ կոմպլեքսներ: Խորհրդակցեք բժշկի հետ և ոչ մի դեպքում չզբաղվեք ինքնաբուժմամբ:

Styled & Cut Curls - Hairstyles and Beauty TipsՊատճառ №6– Ինֆեկցիաներ

Խրոնիկ մազաթափությունը կարող է հետևանք լինել ինֆեկցիոն հիվանդությունների, որոնք թուլացնում են օրգանիզմն ու իմունիտետը: Դրանց թվում են ծանր գրիպը, վեներական հիվանդությունները: Մազաթափության պատճառ կարող են լինել նաև ատամների և լնդերի ինֆեկցիոն հիվանդությունները:

Ի՞նչ անել

Բուժել հիվանդությունը, այլ ոչ մազերը: Երբ հիմնական հիվանդությունը բուժվի, մազերը կվերականգնեն իրենց նախկին տեսքը: Բուժման ընթացքում պետք է լավ սնվել, խմել հանքային ջուր և թարմ հյութեր, հաճախ լինել մաքուր օդին:

Պատճառ №7 – Մեխանիկական

Շատ բան կախված է մազերի խնամքից: Մազերի հաճախակի լվանալը, կոշտ շամպունների օգտագործումը, ներկումը, քիմիական պրոցեդուրաները, հարդուկները կործանարար ազդեցություն են ունենում մազերի վրա:

Ի՞նչ անել

Ամեն ինչ լավ է չափի մեջ: Ներկված մազերի համար ընտրեք հատուկ շամպուններ, բալզամներ և դիմակներ: Մի սանրեք թաց մաերը: Մազերի հարդուկում կամ գանգրացում խորհուրդ է տրվում անել ոչ հաճախ, քան շաբաթական 1-2 անգամ: Մազերը չորացրեք վարսահարդարիչի ոչ շատ տաք օդով:

Ահա մի քանի դիմակ մազաթափությունը դադարեցնելու համար

Կիտրոնա-ձիթապտղային բալզամ

Բաժակի մեջ լցնել 5 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, տաքացնել տաք ջրի գոլորշու վրա, ճզմել կես կիտրոն: Քնելուց առաջ քսել զանգվածը մազերին և ամուր փաթաթել: Առավոտյան լվանալ շամպունով: Կրկնել ամիսը 3-4 անգամ:

Մեղրա-սոխային դիմակ

Մաքրված մեծ սոխն անցկացնել քերիչով, ավելացնել երկու ճաշի գդալ ջրիկ մեղր, խառնել: Քսել մաքուր գլխամաշկին, փաթաթել: Մեկ ժամ անց լվանալ շամպունով:

Եղինջի թուրմ

Խորհուրդ է տրվում լվանալուց հետո մազերը ողողել թարմ եղինգի հյութով: