Աղջիկ- ուղտի անհավանական պատմությունը


13:00 , 24 հոկտեմբեր, 2013

XIX դարի ամենահայտնի ցնցող կերպարն էր աղջիկ-ուղտը՝ Էլլա Հարփերը, ով տառապում էր congenital genu recurvatum հիվանդությամբ: Դա ծնկային հոդի չվերականգնվող դեֆորմացիան է:

Նա ծնվել էր 1873թ.-ին և եթե նրա ծնկները  ճիշտ ուղղությամբ ծալվեին, ապա նա ոչնչով չէր տարբերվի իր հասակակիցներից:

Էլլայի համար աստեղային դարձավ 1886 թվականը, երբ նա սկսեց հանդես գալ W. H. Harris’s Nickel Plate Circus կրկեսում: Նա շաբաթական աշխատում էր 200 դոլար:  

Իր համարում Էլլան բեմ էր դուրս գալիս ուղտերի հետ միասին և կրկնում էր նրանց բոլոր շարժումները:

Ավելի ուշ Էլլան հեռացավ կրկեսից: Այդ ժամանակ նա արդեն բավականին մեծ գումարներ էր կուտակել:

Այլևս նրա մասին ոչինչ հայտնի չէ: