10:25 , 24 հոկտեմբեր, 2013
«Ժամանակ»-ը գրում է, թե երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետի և մյուս նախարարների հետ Ազգային ժողով չէր եկել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:
Նախարարներին ուղղված լրագրողների հարցին՝ Յուրի Վարդանյանը ինչո՞ւ չի եկել խորհրդարան, չէ՞ որ նա Հայաստանում է, նախարարներն ու ՀՀԿ խմբակցության պատգամավորները կատակով պատասխանել են. «Ձեր դարդից չի եկել»: «Իսկ լրագրողներին հետաքրքրում էր Յուրի Վարդանյանի որդու հետ կապված միջադեպը, և նա փաստորեն ԱԺ չէր եկել՝ խուսափելու համար որդուն վերաբերող հարցերից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։