Ընդդիմադիր հատվածը երբեէ այսքան ամայի չի եղել ինչպիսին այս աշնանն է


09:55 , 24 հոկտեմբեր, 2013

Հայոց քաղաքական դաշտում ընդդիմադիր հատվածը երբեէ այսքան ամայի չի եղել ինչպիսին այս աշնանն է: Նույնիսկ կոմունիստական բռնատիրության տարիներին ընդդիմադիրները անհամեմատ շատ էին այսօրվա համեմատությամբ: Ինչու այսպես ամայացան ընդդիմադիրների շարքերը: Արդյո՞ք իշխանությունը մաքրեց ընդդիմադիրներից երկիրը թե ընդդիմադիրները հուսահատվելով տարիներ շարունակ մղած անարդյունավետ պայքարից զենքները վար դրեցին ու ցվերվեցին իրենց տները ՉԱՅ խմելու: Ինչք՞ան ժամանակով են ՉԱՅ խմելու: Հավե՞րժ թե՞ մինչև գարուն:
Իշխանությունները հիմա երանավետ հանգիստ վիճակում են: Ինչ ուզենան կանեն, ձեռքները բռնող չկա ու նույնիսկ հորիզոնում չի երևում: 
Մեր վերջին երկու ընդդիմադիրնեն են միայն հրապարակում՝ դեղին գլխարկով Տիգրանը և անգլխարկ Նիկոլը: Տիգրանի գլխարկը պլաստիկից է պատրաստված, հեչ էլ տաք չի, նենց որ ձմեռը հենց վրա տվեց մեր այս վերջին երկու մոհիկանի գլուխներն էլ կմրսեն ու ստիպված իրենք էլ կգնան տուն ՉԱՅ խմելու:
Զինվենք համբերությամբ և սպասենք գարնանը: Միգուցե տաքերն ընկնեն ու նոր ընդդիմադիրներ ծլեն: