Բավարար չքնելը նպաստում է անառողջ սնվելուն


09:29 , 24 հոկտեմբեր, 2013

Բավարար չքնելը նպաստում է անառողջ սնվելունDoctors.am-ը գրում է.

Հայտնվել են օբյեկտիվ հիմքեր կարծելու, որ ոչ բավարար քնելը նպաստում է անառողջ սնվելուն: Ամերիկայում կատարած հետազոտությունները պարզել են , որ կայուն կերպով ոչ բավարար քնող մարդիկ հակված են անառողջ սննդին: Գիտնականները ՄՌՏ-ի միջոցով ուսումնասիրել են 23 առողջ երիտասարդի ուղեղների ակտիվությունը: Հետազոտությունն անցկացվել է 2 փուլով: 

Առաջին փուլում հետազոտությունն արվել է գիշերային քնից,իսկ երկրորդ փուլում`անքուն գիշերից հետո: Յուրաքանչյուր փուլում հետազոտվողներին ցույց են տրվել տարբեր սննդամթերքների 80 նկար և խնդրել գնահատել` որքան ախորժաբեր է սնունդը: Քնի անբավարարության դեպքում կամավորները նախապատվությունը տվել են համեղ բայց անառողջ, բարձր կալորիականությամբ, աղի ու շաքարավազի մեծ քնակություն պարունակող սննդին: Մինչդեռ նույն մարդիկ բավարար քնելու պարագայում նախապատվությունը տվել են առողջ սննդին: 

Ֆունկցիոնալ հետազոտությամբ պարզվել է, որ անքուն գիշերից հետո ճակատային բլթերի ակտիվությունն իջնում է (այս բլթերը պատասխանատու են բարդ որոշումներ կայացնելու համար), միաժամանակ բարձրանում է հաճույքի համար պատասխանատու կենտրոնի ակտիվությունը: Այպիսով քնի պակասը թույլ է տալիս էվոլյուցիոն տեսանկյունից ավելի պարզունակ բաժիններին առավելություն ստանալու՝ առավել զարգացածների հանդեպ: