09:12 , 24 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Աբորտների օրինականացման կողմնակիցները և հակակաթոլիկական հասարակական կազմակերպությունները գլոբալ արշավ են սկսել, որի նպատակն է Վատիկանին զրկել ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակից: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով KAI գործակալությանը:
Center of Repriductive Rights և Planned Parenthood ամերիկյան կազմակերպությունները հայտարարել են, որ Վատիկանը պետք է բացառվի ՄԱԿ-ից, որովհետև այն «մերժում է աբորտ կատարելու մարդու հիմնարար իրավունքը» և «արգելափակում առաջընթաց ապահովող բոլոր նախաձեռնությունները, որոնք կոչված են ազատ և առողջ թողնել կանանց»:
Բացի այդ, արշավի նախաձեռնողներն ընդգծում են, որ դա «շատ փոքրիկ երկիր է՝ մարդկության զարգացումն ապահովող առանցքային որոշումների վրա ազդեցություն ունենալու համար»:
Պատասխանելով այս մեղադրանքներին՝ Մարդու և ընտանիքների իրավունքների ամերիկյան կաթոլիկական ինստիտուտի ղեկավար Օսթին Ռյուսն ասել է, որ շատ դեպքերում Վատիկանը ՄԱԿ-ում հանդիսանում է ավանդական ընտանիքների և կյանքի միակ պաշտպանը՝ բեղմնավորումից մինչև բնական մահ: