00:43 , 24 հոկտեմբեր, 2013
Փակ շուկայի վերակառուցման շնորհիվ լուծվել են առանցքային մի քանի խնդիրներ.
- պատմամշակութային կոթողն ավելի պատշաճ, ժամանակակից ձեւով վերադարձվել է երեւանցուն,
- Փակ շուկան պահպանել է իր պրոֆիլը՝ դարձյալ մնալով տեղ, որտեղ իրացվում են գյուղատնտեսական ապրանքներ,
- բարձրացել է սպասարկման որակը. վերացել են առնետներն ու գարշահոտությունը, շուկայի հետ՝ գործում է նաեւ խանութ, ինչն միանգամայն համահունչ է եվորպական չափանիշներին,
- Փակ շուկայի վերակառուցման շնորհիվ՝ ստեղծվել է 700 աշխատատեղ:
Մեր հասարակության մեծամասնությունը դրական է վերաբերում Փակ շուկայի վերակառուցմանը:
Դրան ընդդիմանում է աղանդավորական խմբակ հիշեցնող 10-15 հոգանոց մի խմբակ, որի ներկայացուցիչների հայտարարությունները հուշում են, որ այդ մարդկանց հուզում է՝ ոչ թե շուկայի, այլ՝ իրենց ձախողված քաղաքական հեղինակությունը վերականգնելու հարցը:
Մինչդեռ, վերակառուցված Փակ շուկան կարող է դառնալ հին եւ նոր Երեւաններին կամրջող օղակ: