Վթար Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին


23:46 , 23 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Հոկտեմբերի 23-ին` ժամը 19.38-ին, ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 73NQ777 պետհամարանիշով (վարորդ` Տ. Մ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 34UQ055 պետհամարանիշով ավտոմեքենաները (վարորդ` Հ. Ա.). տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: