23:14 , 23 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Գերմանիան տեղեկատվություն ունի այն մասին, որ կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը կարող էր գաղտնալսվել ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից: Չորեքշաբթի օրը, France Press-ին մեջբերելով, այս մասին տեղեկացրել է РИА Новости-ն:
«Կանցլերն այսօր զանգահարել է Բարաք Օբամային և հասկացրել, որ միանշանակ դեմ է այդպիսի գործողություններին, եթե դրանք հաստատվեն, և որ դա անընդունելի է համարում»,- ասվում է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտի հայտարարության մեջ: