Ինձ անընդհատ ասում են, որ ես այնքան էլ սեքսուալ չեմ. Սելենա Գոմես


22:46 , 23 հոկտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

21-ամյա երգչուհի Սելենա Գոմեսը չի մերկանում պատեհ-անպատեհ, չի հայտնվում սկանդալների մեջ: Նրան դա պետք չէ, միևնույն է երգչուհուն սիրում են ու գնահատում:

«Ամեն օր ինձ խորհուրդ են տալիս` անել սա, անել նա, ինձ Մայլի Սայրուսի օրինակն են բերում, ասում են որ ես այդքան էլ սեքսուալ չեմ, այդքան էլ խենթ չեմ: Բայց նայեք ձեր շուրջը, առանց դրա էլ ինձ սիրում են, ինձ բոլորն են սիրում»,-ասել է երգչուհին: