Հրդեհ՝ «Սլայս» կահույքի սրահում


22:22 , 23 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 23-ին, ժամը 19.20-ին ՀՀ ԱԻ ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգավանդ 4-րդ փողոցի թիվ 2 հասցեում՝ «Սլայս» կահույքի սրահում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: