Դիմում եմ հոգևորականներին վերջ տվեք ազգային ինքնությունը եկեղեցուն պատկանել-չպատկանելով պայմանավորելուն


22:12 , 23 հոկտեմբեր, 2013

Ես առաքելական եկեղեցու հետևորդ եմ ու հիմա դիմում եմ հոգևորականներին: Վերջ տվեք ազգային ինքնությունը եկեղեցուն պատկանել-չպատկանելով պայմանավորելուն:Դրանով միայն մի արդյունքի եք հասնելու՝ ձեր դեմ եք տրամադրելու ինձ ու իմ նման մտածող մարդկանց: շԱվելի լավ է էնպես արեք, որ ձեր շարքերում տեղ գտած ոմանց ողորմելի էության հետևանքով ու արդյունքում մարդիկ Առաքելական եկեղեցին միայն հայհոյելիս չհիշատակեն:Քրիստոնյա դարձեք և հիշեք, որ կրոնն ու ազգային ինքնություն բացարձակ տարբեր բաներ են: