Եհովայի վկա երիտասարդ կնոջ մահվան պատճառը արյան փոխներարկումից հրաժարվե՞լն էր


21:56 , 23 հոկտեմբեր, 2013

Եհովայի վկա երիտասարդ կնոջ մահվան պատճառը արյան փոխներարկումից հրաժարվե՞լն էրAravot.am-ը գրում է.

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ քննվեց ողբերգական ու միաժամանակ արտառոց մի քրեական գործ, որը հարուցվել է Կարեն Վխկրյանի նկատմամբ` իրենց հարևաններին` ամուսիններ Նաիրի ու Թերեզա Ուղուրլյաններին Շիրակացի փողոցի մայթի վրա վրաերթի ենթարկելու ու փախուստի դիմելու մեղադրանքով: Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել այս տարվա փետրվարի 17-ին, Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 4 տարեկան երեխայի մայր, 42-ամյա Թերեզան 4 օր անց մահացել էր: Այսօր դատարանը լսեց ամբաստանյալին` Կարեն Վխկրյանին, վերջինս պարզաբանումներ էր ներկայացնում, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգությունը: Ըստ նրա, ինքը գնացել է «գազազապռավկի», վերադառնալուց «Հովիկ» խանութի մոտ իրեն անծանոթ մի մեքենա է դուրս եկել, որից ինքը փորձել է փախցնել իր մեքենան ու սառցակալված, խայտառակ վիճակում գտնվող փողոցի պատճառով չկարողանալով կառավարել այն` վրաերթի է ենթարկել հարևաններին, սակայն դեպքի վայրից չի դիմել փախուստի: Ըստ ամբաստանյալի, 10 մետր հեռավորության վրա կանգնելով` ռիսկ չէր արել մոտենալ Ուղուրլյաններին, մտածել էր, որ նրանց շրջապատած մարդիկ կռիվ կսարքեն ` տեսնելով իրեն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ