«Վարդանը սիստեմաների տակ է, ոչինչ չգիտի, անգամ չի իմացել ինչ է կատարվել, ոնց է կատարվել». Վարդան Պետրոսյանի ընտանիքը խորապես ցավակցում է զոհվածների ընտանիքներին


21:37 , 23 հոկտեմբեր, 2013

Galatv.am-ը գրում է.

Ավտովթարից տուժած եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող արտիստ Վ. Պետրոսյանի ընտանիքը խորապես ցավում է մահացածների համար եւ ցավակցում է զոհվածների ընտանիքներին:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում դերասանի քույրը ասաց. «Արդեն երկու օր տեղներս չենք գտնում, մենք էլ խորապես ցավակցում ենք եւ հավասար տանջվում զոհվածների ընտանիքների հետ: Իմ եղբայրը դեռ չգիտի, որ մարդ է մահացել, նրան ոչինչ չենք ասել, որովհետեւ վիճակը ծանր է»: Աշխենը ասաց նաեւ, որ իրենք վիրավորված են այն հրապարակումներից, թե դերասանը հիվանդանոց տանելուց կատակել է. «Ինչ կատակել, ինչ բան, ինձ հետաքրքիր է՝ որտեղից է այդ ինֆորմացիան դուրս եկել, ով է նման բան ասել, սա չգիտեմ՝ ինչ էր: Նա ոնց կարող էր կատակած լինել, նրան կիսամեռ վիճակում են տեղափոխել: Նույնիսկ չգիտի՝ ինչու է հիվանդանոցում, ինչ է կատարվել իր հետ, երբ եւ ինչպես... Ինչ կատակել... Նման լուրեր տարածելով` չեն էլ հասկացել՝ ինչ են արել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ