Ամենադժվարը լինելու է տուժողների ընտանիքների համար և Վարդանի


20:59 , 23 հոկտեմբեր, 2013

Այն ինչ պատահել է Վարդան Պետրոսյանի հետ սարսափելի ողբերգություն է: Մի կողմից մեծ դժբախտություն է Հակոբյանների գերդաստանում, մյուս կողմից Վարդանը պիտի ապրի այդ կորուստների բեռը իր հոգում: Թշնամուս չեմ ցանկանա հայտնվել այս վիճակում: Անկախ դժբախտ պատահարի պատճառներից անդառնալի կորուստ կա Հակոբյանների ընտանիքում, որոնց խորապես ցավակցում եմ: Չեմ կարծում կարող է գտնվել մեկը, որը չի ցավում կատարվածի համար: Իսկ ամենադժվարը լինելու է տուժողների ընտանիքների համար և Վարդանի: Առողջություն հիվանդներին և աստված ողորմի մահացածներին: