Փոխանցե՛ք Լուկաշենկոյին իմ անկեղծ շնորհակալությունը. Գագիկ Ծառուկյանը «Մարդասիրության մեդալ» ստացավ (տեսանյութ)


19:47 , 23 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխարենկոն  այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից «Մարդասիրության մեդալ» հանձնեց։

«Իհարկե, մեկ անգամ ևս ավելի պարտավորեցնում է, պարտավորեցնում է ավելին անել մեր երկու պետությունների տնտեսական, քաղաքական, մշակութային և մեր երկու ժողովուրդների փոխադարձ հարաբերությունների ամրապնդման գործում: Իհարկե, դրանք միայն խոսքեր են, եթե մենք ջանք ու եռանդ չթափենք ու աշխատենք»,-միջոցառման ժամանակ ասաց Գագիկ Ծառուկյանը՝ խնդրելով Լուկաշենկոյին շնորհակալություն հայտնել. «Իմ խնդրանքն է, որ փոխանցեք իմ անկեղծ շնորհակալությունը անձամբ իմ անունից Ալեքսանդր Լուկաշենկոյին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ