Եգիպտոսում հողային վեճի հետևանքով սպանվել է 6 մարդ


19:59 , 23 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Եգիպտոսում հողային վեճի հետևանքով սպանվել է 6 մարդ, ևս 5-ը ստացել են վնասվածքներ: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, դեպքը տեղի է ունեցել Կահիրեից հարավ՝ Էլ-Մինյա նահանգի գյուղերից մեկում: 

Պետական սեփականություն համարվող հողակտորի շուրջ կոնֆլիկտը բաց հակամարտության է հանգեցրել՝ հրազենի կիրառմամբ, հայտնում է ITAR-TASS-ը: 

Ողբերգությունից անմիջապես հետո անվտանգության ուժերը փակել են գյուղ տանող ճանապարհը ու որոնում են կատարվածի մեղավորներին: