Մարսելի քաղաքապետը կայցելի Երևան


19:29 , 23 հոկտեմբեր, 2013

Մարսելի քաղաքապետը կայցելի ԵրևանPanorama.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետի հրավերով հոկտեմբերի 23-27-ը Մարսելի քաղաքապետ, Սենատոր Ժան-Կլոդ Գոդենը կայցելի Երևան : Այցը տեղի է ունենում հոկտեմբերի 15-17-ը ֆրանսիական Վալանս քաղաքում կայացած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովից հետո, որի աշխատանքներին Մարսել քաղաքը ակտիվորեն ներգրավված էր: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի բաժնից:

Մարսելի քաղաքապետը և իր գլխավորած պատվիրակությունը կհյուրընկալվեն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, կայցելեն Հայաստանում Ֆրանսիական համալսարան, ինչպես նաև հանդիպումներ կունենան ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ