19:04 , 23 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Թուրքական դատարանը «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը մասնակցություն ունենալու մեղադրանքով Էրհան Թունջելին ձերբակալելու վճիռ է կայացրել: «Հաբերահվալ» լրատվական կայքին տված հարցազրույցում ուշագրավ հայտարարություններ է արել: Նա ասել է, որ իր պաշտպանության պատրաստություններն ավարտելուն պես կհանձնվի: Ասել է նաև, որ կհայտնի այն մարդկանց անունները, ովքեր իր հետ կապի մեջ են եղել: Ըստ Թունջելի` նշված հանցագործության մեջ մեծ է ժանդարմերիայի դերը:
Վերաքննիչ դատարանի կողմից Դինքի դատավարության վերաբերյալ կայացրած վերսկսման որոշման հիման վրա Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանի կողմից կայացրած ձերբակալության որոշումը Թունջելն անօրինական է անվանել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ