Ինքնավստահ, երջանիկ և շատ հարուստ վրացի վարչապետը պատրաստվում է ինքնակամ հրաժարականին. Buzzfeed


18:39 , 23 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Երկու տարի առաջ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հանկարծակի մտավ քաղաքականություն։ Իսկ այսօր բոլորը գուշակում են, թե ինչով կզբաղվի նա Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, գրում է Buzzfeed-ի լրագրող Մաքս Սեդոնը, որի հոդվածը փոխանցում էinopressa.ru-ն։

Վարչապետը վստահ է, որ հասել է իր նպատակներին և ոչնչի համար չի զղջում։ Նախորդ տարի կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո նա արել է «բացարձակ ամեն ինչ, և նույնիսկ ավելի լավ, քան սպասում էր»՝ խոստովանել է Իվանիշվիլին։

 «Քանի՞ օրինակ դուք կարող եք բերել, երբ ոմն քաղաքական գործիչ հայտարարում է իր մասին և ասում՝ «Ես կգամ իշխանության, ամեն ինչ կկարգավորեմ և կհեռանամ»»,- հարցնում է Իվանիշվիլին ամսագրին տված հարցազրույցում և ինքն էլ պատասխանում՝ «Ոչ մի։ Չկա մեկ այլ նման քաղաքական գործիչ։ Սա բացառիկ դեպք է»։

 Իվանիշվիլին խոստացել է հրաժարական տալ նախագահական ընտրություններից հետո, որտեղ սպասվում է նրա թեկնածուի հաղթանակն առաջին փուլում։

Գլխավոր ինտրիգն անձամբ Իվանիշվիլիի պլաններն են։ «Չնայած նա հաճախ վստահեցնում է, որ Վրաստանը պատրաստվում է անդամակցել Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին, շատ դիտորդներ անհանգստանում են, որ նրա օլիգարխիկ կապերը Ռուսաստանի հետ կստիպեն Իվանիշվիլիին երկիրը տալ Կրեմլի ձեռքը»,- ասվում է հոդվածում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ