20:31 , 23 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Շոտլանդիայի ոստիկանությունը սկսել է պայքարել Էդինբուրգի շոգեբաղնիքներում պահպանակների օգտագործման արգելքի համար՝ հաղորդում է The Independent-ը:
Քաղաքային խորհուրդը նամակ է ստացել՝ խնդրանքով, որ քաղաքի հինգ ամենահայտնի շոգեբաղնիքների արտոնագիրը երկարաձգվի միայն այն դեպքում, եթե դրանք արգելեն իրենց հաստատություններում «սեքսուալ բնույթի ցանկացած իր»:
Այս կերպ ոստիկանությունը փորձում է պայքարել մարմնավաճառության դեմ. սեքս-արդյունաբերության աշխատակիցները շոգեբաղնիքները հաճախ օգտագործում են հաճախորդների հետ հանդիպումների համար: Պարբերականի փոխանցմամբ՝ եթե պահպանակների օգտագործման արգելքը սահմանվի, ապա Էդինբուրգում շոգեբաղնիքների մի մասը ստիպված կլինի փակվել, քանի կկորցնեն իրենց հիմնական այցելուներին:
Հասարակական կազմակերպությունները չեն աջակցում ոստիկանության նախաձեռնությանը: Նրանց կարծիքով՝ նման միջոցները կհանգեցնեն ՄԻԱՎ-ով հիվանդների թվի աճին, մարմնավաճառներին կստիպեն աշխատել փողոցում՝ սանիտարական վատագույն պայմաններում, ինչը ևս բացասաբար կազդի էդինբուրգցիների առողջության վրա: