Պատրաստում ենք կորժիկ


18:00 , 23 հոկտեմբեր, 2013

Անհրաժեշտ է`

400 գրամ ալյուր

200 գրամ շաքարավազ

100 գրամ մարգարին

1 հավկիթ

80 մլ կաթ

10 գրամ փխրեցուցիչ

0.2 գրամ վանիլին

Պատրաստման եղանակը`

1. Մարգարինը հարել շաքարավազի հետ, ավելացնել հավկիթը, կաթն ու փխրեցուցիչը:

2. Ավելացնել ալյուրն ու արագ փափուկ խմոր պատրաստել:

3. 6-7 մմ հաստությամբ խմորի շերտ պատրաստել և ստանալ կորժիկի տեսք:

5. Ստացված կորժիկները տեղադրել տապակի վրա և թխել 180-200 աստիճանի տակ 15 րոպե:

6. Հենց կորժիկները կարմրեն, նշանակում է` պատրաստ են: Բարի ախորժակ: