Քրդերը սպառնում են Թուրքիային քաղաքացիական պատերազմով


17:29 , 23 հոկտեմբեր, 2013

Քրդերը սպառնում են Թուրքիային քաղաքացիական պատերազմովPanorama.am-ը գրում է.

Քուրդ ապստամբները պատրաստ են Հյուսիսային Իրաքից կրկին վերադառնալ Թուրքիա: Այս մասին «Reuters» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Քրդստանի համայնքների միության գործադիր խորհրդի նախագահ Ջեմիլ Բայիքը:

Նա մեղադրել է Թուրքիային իսլամիստ գրոհայիններին աջակցելու միջոցով Սիրիայում քրդերի դեմ պատերազմելու մեջ և հայտարարել, որ քրդերն իրավունք ունեն պատասխան միջոցներ ձեռնարկել: Նրա խոսքով` 2013թ.-ի գարնանից սկսած քրդական հարցի խաղաղ կարգավորման գործընթացը մոտենում է ավարտին:

«Կամ նրանք սկսում են խորը և էական բանակցություններ քրդական շարժման հետ, կամ Թուրքիայում սկսվելու է քաղաքացիական պատերազմ»,- հայտարարել է Ջ. Բայիքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ